ԱՄՆ նախագահ Թրամփի խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները չորեքշաբթի Փարիզում հանդիպել են Ռուսաստանի դեսպան Կիրիլ Դմիտրիևի հետ՝ ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան ծրագիրը քննարկելու համար: Թրամփի ծրագրի գրեթե բոլոր կետերի վերաբերյալ Կիևի հետ համաձայնության գալուց հետո Սպիտակ տունը ցանկանում է ՌԴ նախագահ Պուտինից հստակ պատասխան ստանալ իր առաջարկների վերաբերյալ:               
 

Ալիևը Հայաստանի դեմ է կռիվ տալիս, Փաշինյանը` Հայ առաքելական եկեղեցու

Ալիևը Հայաստանի դեմ է կռիվ տալիս, Փաշինյանը` Հայ առաքելական եկեղեցու
07.01.2026 | 15:58

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Թրամփի ճանապարհը Զանգեզուրի միջանցքն է, Հայաստանի համար ինքնասպանություն կլինի Ադրբեջանին միջանցք չտրամադրելը։ Իր խոսքերով` տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացած Նիկոլ Փաշինյանը չարձագանքեց Ալիևի այս սպառնալիքին։ Նա, փոխանակ Հայաստանի պաշտպանունակությունն ավելացնի, կրճատել է ռազմական ծախսերը, պարտադիր զինծառայության ժամկետը, այսինքն` բանակի թվաքանակը, չեղած խաղաղության քարոզչությամբ թմրեցնում է հայության զգոնությունը, փորձում է աշխարհասփյուռ Հայ առաքելական եկեղեցին դարձնել հայաստանյան կառույց, որը ենթակա է իրեն։ Նախկինում «Կյանքի խոսք» կրոնական հոսանքի քարոզիչներից մեկի գրառումներով ֆեյսբուքյան իր էջում կիսվող Փաշինյանը ներկայանում է որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, եկեղեցին բարենորոգելու պատրվակով համախմբել է ամենավարկաբեկված արքեպիսկոպոսներին։ Փաշինյանը եկեղեցին բարեփոխելու իրավական և բարոյական հիմքեր չունի։ Նա մշտապես ուզում է քաղաքական և լրատվական օրակսրգ թելադրել, սակայն Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարով, վարչական ռեսուրսի ներգրավմամբ կեղծ պատարագներով, ուխտերթով ավելի է քչացնում իր ընտրողների քանակը։ Գնալով նա ավելի է կտրվում իրականությունից, իսկ դրա վերջը իշխանազրկումն է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ